Ե՛ս եմ գնալու իրանցի զինվորներին դիմավորեմ նույն կամրջով, որտեղով անցել է Նժդեհը (Տեսանյութ)
Ե՛ս եմ գնալու իրանցի զինվորներին դիմավորեմ նույն կամրջով, որտեղով անցել է Նժդեհը (Տեսանյութ)
«Ռազմական գործողությունների մեջ կան նախահարձակ, չհաշվարկած բաներ, և այստեղ երկու կողմն էլ փորձառու են՝ և՛ հրեաները, և՛ իրանցիները, իրադարձությունների զարկերակը բռնած հետևում են զարգացումներին։
Իմ համոզմամբ, մենք հիմա այդ շրջանում ենք, և առայժմ ամեն ինչ գնում է ռազմական բախման»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։
Նրա խոսքով, հեռվից հեռու կողմերի հրետանին արդեն աշխատում է, ձեռնոցները նետված են, իսկ մենք կողքից «թամաշա» ենք անում, որովհետև մեզ այդպիսի պատվեր է տրված:
«Ժողովուրդն էլ, այո՛, կողքից հետևում է, որովհետև սա է ընտրել, ու այսօր վախենում է հեռացնել, քանզի տեսնում է, որ մյուս երկու կողմում էլ գայլերն են»,-նշել է Մանուկյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող, ինչպես նաև ներքաղաքական կարևորության ուշագրավ այլ հարցերի ևս:
Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում