Ովքեր են ցուցմունք տվել Աղվան Հովսեփյանի դեմ. մանրամասներ
Ովքեր են ցուցմունք տվել Աղվան Հովսեփյանի դեմ. մանրամասներ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող քրեական գործընթացներից: Մասնավորապես շուրջ 1 ամիս է, ինչ իրավապահներին Աղվան Հովսեփյանի գործունեության մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել և նրա դեմ կոնկրետ ցուցմունքներ են տվել:
Իրաապահները դեռես մեկ ամիս է ինչ կոնկրետ գործողություններ են սկսել Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձանց մասով: Իսկ ովքեր են նրա դեմ ցուցմունք տվել:
Ըստ ArmLur.am-ի հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը և պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ ահա մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:
Ավելին դեռևս տարիներ առաջ մամուլը գրել էր, որ Արշավիր Սարգսյանը Հովսեփյանների ընտանիքի ունեցած բիզնեսում մեծ դերակատարություն ունի: Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի և մի քանի այլ անձանց հետ Դավթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է:
Արշավիր Սարգսյանը դատախազի երկրորդ որդու` Միսակ Հովսեփյանի և դատախազի եղբոր որդու (Աջափնյակի արդեն նախկին թաղապետ, մայիսի 6-ին մեծամասնականով ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանի որդու)` Գառնիկ Հովսեփյանի հետ «Ավտոտեխմաքս» ՍՊԸ-ի համասեփականատերն է:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում