Մամուլ

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա տղայի դի

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 24-ամյա տղայի դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ։

hachn kamurj

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 24-25 տարեկան երիտասարդի դի։ Դավթաշենի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Ս-ն է։

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կիսվել