Թշնամու զորքերը կրակ են արձակել մատակարարման մեքենայի ուղղությամբ
Թշնամու զորքերը կրակ են արձակել մատակարարման մեքենայի ուղղությամբ
«Ազատագրում» շարժման ֆեյսբուքյան էջը գրում է.
Այսօր ️Երասխում կրկին հանգիստ չէ։ Մի քանի ժամ շարունակ փոխհրաձգություն է եղել՝ հրահրված ադրբեջաբական ԶՈՒ-ի կողմից։
Թշնամու զորքերը կրակ են արձակել մատակարարման մեքենայի ուղղությամբ։ Այս պահին կրակը դադարել է։
Նշենք, որ օրեր առաջ թշնամին նույնպես կրակ էր բացել սնունդ տեղափոխոխ մեքենայի վրա։
Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: