Մամուլ

«ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով 40-ից ավելի քաղաքացիներ մնացել են օդում

«ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով 40-ից ավելի քաղաքացիներ մնացել են օդում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

«ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 40-ից ավելի քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ։

tatev

Այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։

Նշենք, որ պատահարը տեղի է ունեցել կայծակի հետևանքով, երկու խցիկներում ընդհանուր եղել է 41 այցելու։

Կիսվել նյութով