Աշխարհ

Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կա 14 զոհ

Թուրքիայում ավտոբուս է վթարվել. կա 14 զոհ

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս:

Ըստ տեղական լրատվամիջոցների տվյալների, այս պահին հայտնի է 14 զոհի և 18 տուժածի մասին:

turkia avtobus

Հաղորդվում է, որ զոհերից 11-ը մահացել է տեղում, 3-ը՝ բժիշկների ժամանումից անմիջապես հետո: Տուժածներին հոսպիտալացրել են:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ևս մեկ ավտոբուս էր վթարվել Թուրքիայում՝ Մելիս նահանգում, զոհվել էր 9, վիրավորվել 30 մարդ:

Կիսվել նյութով