Մամուլ

ՀՀ ՊՆ Ադրբեջանի տարածած տեղեկությունների մասին

ՀՀ ՊՆ Ադրբեջանի տարածած տեղեկությունների մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Նախիջևանի ուղղությամբ իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով ադրբեջանցի մեկ զինվոր է վիրավորվել։

«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն ուղղակի սուտ են»,-ասացին ՊՆ-ից։

zinvorner 6

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում։

Կիսվել