Մամուլ

Աննա Հակոբյանը վերադարձած ռազմագերու անձնական տվյալներ է բացահայտում

Աննա Հակոբյանը վերադարձած ռազմագերու անձնական տվյալներ է բացահայտում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ենոք Ավետիսյանն է, Արմավիրի մարզի, Երվանդաշատ համայնքից։ Ենոքը 19 տարեկան է, պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում։ Հանդիպեցինք Հաղթանակ զբոսայգում Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համերգին։ Ենոքը պարում էր Արվամիրի մարզի, Երվանդաշատ համայնքի «Ծովասար» պարային համույթում»։

anna hakobyan 33

Նշենք, որ նույնիսկ երբևէ ռազմագերու կարգավիճակ ունեցող մարդկանց համաձայնության դեպքում անգամ խորհուրդ չի տրվում նրանց մասին տեղեկություններ հայտնել, որովհետև կարող է հավանականություն լինել, որ անձը չգիտակցի իր խոցելի կարգավիճակը։

Տվյալ դեպքում հայտնի չէ՝ Ենոք Ավետիսյանը Աննա Հակոբյանի հետ նկարվելիս իմացե՞լ է, որ վարչապետի տիկինը պիտի նկարը իր պատին դնի և երիտասարդի ողջ կյանքը պատմի։

Կիսվել էջում