Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ հանկարծ հրաժարական չտա․ Հայկ Սարգսյան
Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ հանկարծ հրաժարական չտա․ Հայկ Սարգսյան
«Որպես քաղաքացի՝ այստեղ եմ եկել վարչապետ Փաշինյանի հրավեր-հորդորով»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Քիչ անց կանկացվի մեծ հանրահավաք, որի ընթացքում վարչապետը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանը»,- նշեց պատգամավորը։
Հարցին, թե նա հեղաշրջման վտանգ տեսնում է, Սարգսյանը պատասխանեց, որ օպերատիվ վիճակին ամբողջությամբ չի տիրապետում և որևէ բան չի կարող ասել։
Դիտարկմանը, որ շատերն են պահանջում վարչապետի հրաժարականը, պատգամավորն ասաց․
«Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ իրեն միայնակ չթողնի, հանկարծ հրաժարական չտա»։
Տեսանյութը ստորև