Մամուլ

Բա հզոր էիր, բա գայիր՝ կազմակերպեիր, երկիրը չտայիր. Քոչարյանի վերադարձը բացառում եմ

Բա հզոր էիր, բա գայիր՝ կազմակերպեիր, երկիրը չտայիր. Քոչարյանի վերադարձը բացառում եմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

– Ռոբերտ Քոչարյանը նախօրեին իր հարցազրույցում խոսել է հնարավոր դավաճանության մասին և հայտարարել, որ «յուրաքանչյուրն իրավունք ունի մտածելու, որ պարտությունը գործարքի հետևանք էր, քանի դեռ դա չի հերքվել: Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում»: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունները, նաև առհասարակ նրա ակտիվացումը:

– Դե ինքը հասկացավ, որ այն մարդկանց, որոնց ինքը բաց թողեց, իրեն օգուտ չտվեցին, ավելի վարկաբեկեցին, ինքն էլ որոշեց անձամբ դուրս գալ ասպարեզ: Վազգեն Մանուկյանը և մյուսները, որ կան, արդեն վարկաբեկվեցին, դրա համար ինքն անձամբ է դուրս գալիս, և իր հիմնական թիրախը լինելու է դավաճանությունը, հողեր ծախելը և մնացածը: Ինքը դա է վերցնելու իրեն որպես սպառազինություն:

– Նա հայտարարել է, թե պատահական չէր, որ Ստեփանակերտում միայն նախագահականի շենքն էր խնայվում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ես չգիտեմ, թե դա ինչ նպատակ ունի, բայց ես կարող եմ ասել, որ ոչ միայն նախագահական շենքի, այլև Ստեփանակերտի կենտրոնում ոչ մի շինության վրա արկ չի ընկել, բոլոր ռմբակոծությունները եղել են ծայրամասերի վրա, իսկ Կենտրոնը չի վնասվել: Իսկ թե ինչու չի վնասվել… թուրքը խելացի էր վարվում. այդ շենքերի վրա, հյուրանոցների վրա, ՀԷԿ-երի վրա, գյուղերում դպրոցների վրա գրեթե ռումբ չգցեց:

ստեփանակերտ ծննդատուն

Նույնիսկ ՀԷԿ-ի կողքին գտնվում էր մեր թիկունքային ապահովման գումարտակը, նրանք գումարտակը ռմբակոծեցին, որը ՀԷԿ-ից հեռու էր ընդամենը 200 մետր, իսկ ՀԷԿ-ին ոչ մի վնաս չտվեցին: Թուրքը մտածում էր՝ մեկ է, գրավելու եմ, ինչի՞ ավերեմ պատրաստի շենքերը: Այսինքն՝ Ստեփանակերտն ավերի, հետո նորից սարքի՞: Իրենք նպատակ ունեին Ստեփանակերտն էլ գրավել և ամբողջ Արցախը գրավել:

Ինչ վերաբերում է դավաճանությանը, այսօր բոլորը դավաճան են փնտրում, բայց ժողովուրդը շատ լավ գիտի, թե ովքեր են դավաճանները: Երբ ինքը ներկայանում է որպես առաջին հերոսներից մեկը, որ Ստեփանակերտը պահել է, հաղթանակներ է տարել 1990-ականներին և այլն, բա հիմա էլ թող տաներ: Ստեփանակերտում ումի՞ց էր նեղացել՝ Արայիկ Հարությունյանի՞ց էր նեղացել, որ իրեն չի ընդունել:

Մեզ էլ չէին ընդունում, մենք գնացինք, կանգնեցինք ու ապացուցեցինք, որ մենք կանք, կմնանք մինչև վերջ: Դու էլ գայիր, հավաքեիր քո գեներալներին, Արցախի հերոսներին ու ասեիր՝ տղերք, մենք տալու բան չունենք:

Ոչ թե եկար, նայեցիր ու հետ գնացիր: Քո հետ գնալուց հետո ամեն ինչ հակառակ ընթացք ստացավ: Ուրիշի վրա գցելով, բարդելով՝ դու անընդհատ ասում ես, որ առաջնորդ ես եղել, հզոր ես եղել: Բա հզոր էիր, կարո՞ղ է Նիկոլը պետք է գար Ղարաբաղ հետդ կռվեր: Բանակ ունեիր, փառապանծ գեներալներ ունեիր, ազգային հերոսներ, բա գայիր, կազմակերպեիր, երկիրը չտայիր: Ամեն մեկը փախավ, բոլորդ ուղղությունը վերցրիք դեպի Երևան:

robert qocharyan harcazruyc

– Ընդհանրապես, Քոչարյանն ինչպիսի՞ մասնակցություն ուներ պատերազմին, որովհետև ինքն ասում է՝ ես բունկերում չեմ եղել, մի քանի շաբաթ Արցախում եմ եղել:

– Ի՞նչ շաբաթներ, 2 կամ 3 օր է եղել, և այն գեներալները, որոնց իր հետ տարել էր այնտեղ, գալիս էին առաջնագծում ասում էին՝ հողերը ծախած է, ինչի՞ եք մնում էստեղ: Ասում էին՝ էսքան սնարյադ եք կրակել, ձեզ վաղը գնդակահարելու ենք էդ սնարյադների համար, որ կրակում եք: Դեռ էնքան բաներ կան, որ ջրի երես են դուրս գալու:

– Քոչարյանը հայտարարել է, թե գալու է, ընտրություններին մասնակցելու է ու «կրելու է»: Ձեր կարծիքով՝ ինքը որքանո՞վ կարող է հաջողել:

– Ինքը որ 1998-ին եկավ, տեսավ, հաղթեց, այն մարդիկ, որոնք իր կողքը կանգնած էին, էդ մարդիկ էլ չկան: Իր կողքը էլ չեն կանգնելու այդ մարդիկ: Նրանք կամ արդեն զոհվել են, կամ արդեն ճանաչում են իրեն: Ոչ ոք իր կողքը չի կանգնելու:

Այ, եթե այս պատերազմի ժամանակ ինքը նստեր Ստեփանակերտում, հավաքեր գեներալներին ու ասեր՝ տղերք, ամեն մեկդ 300 արկ եք բերում, բեկում ենք մտցնում պատերազմի մեջ, այդ ժամանակ բոլորը կընդունեին իրեն, կասեին՝ տես, ասեց ու արեց: Իսկ եթե ինքը թողել էնտեղից եկել է, Արցախը կորցրել ենք, ու հիմա ուզում է նորից իշխանության գալ, ինձ թվում է՝ ժողովուրդն այդքան մոռացկոտ չի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել