Ես չեմ գնա լղոզված քաղաքական ուժերի ետևից. Մհեր Մկրտչյան
Ես չեմ գնա լղոզված քաղաքական ուժերի ետևից. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ես պատրաստ եմ դուրս գալ փողոց: Այսօր, վաղը, անձրևին, ցրտին:
Ես պատրաստ եմ բռնվել, դատվել, նստել:
Ես չեմ գնա լղոզված քաղաքական ուժերի ետևից: Ես չեմ ուզում քայլել, ելույթներ լսել: Ես ուզում եմ տեսնել գործողություններ:
Ես 27 տարի ապրել եմ դրսում: Հաշվեք` կարոտս իմ երկրից չեմ առել ու մնալու եմ Հայաստանում:
Ես մնալու եմ:
Դավաճանները դատվելու են:
Ուրիշ ճանապարհ չկա»: