Մամուլ

Ով է «50» մականունով ԳՇ պետի ազատված տեղակալը

Armlur.am-ը գրում է․ Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Զինվորական շրջանակներում «50» մականունով հայտնի գեներալ-մայորը անցել է մարտական երկար ուղի։ Ժամանակին նա սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն կիսատ է թողել ուսումը՝ Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու նպատակով։

1994 թվականից սկսած՝ Պաշտպանության բանակում զբաղեցրել է սպայական մի շարք պատասխանատու պաշտոններ՝ դասակի հրամանատարից հասնելով մինչև զորամասի հրամանատարի։

Մասնավորապես, 2014-2015 թվականներին Կարեն Գրիգորյանը ղեկավարել է Հադրութի զորամասը, իսկ 2015 թվականից ստանձնել է «Մարտունի 3» զորամասի հրամանատարությունը։

Նա մասնակցել է նաև 2016 թվականի Ապրիլյան քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։ Մինչ Գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվելը՝ 2022 թվականին զբաղեցրել է ՊՆ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետի պաշտոնը։

Կիսվեք ձեր էջում