Շոու-բիզնես

Ցանկանալ՝ առանց կառչելու, սիրել՝ առանց ինքդ քեզ կորցնելու․ Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանը գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել՝ կից գրելով․

«Ավելի ու ավելի եմ համոզվում, որ կյանքում շատ բաներ իրենց տեղն են ընկնում հենց այն պահին, երբ դադարում ես ամեն գնով կառավարել դրանք։

Մենք հաճախ այնքան ենք կառչում մեր ցանկություններից ու անվերջ հարցնում՝ «ե՞րբ», «ինչպե՞ս», «իսկ եթե չստացվի՞», որ աննկատ կորցնում ենք մեր ներքին խաղաղությունը։

Իսկ այդ կառչածության հետևում հաճախ ոչ թե մեծ ցանկությունն է, այլ վախը՝ կորցնելու, մերժվելու կամ հիասթափվելու վախը։

Բայց բաց թողնելը հանձնվել չէ։ Դա նշանակում է անել քեզնից կախված ամեն ինչ ու հանգիստ թողնել այն, ինչն արդեն քո ուժերից վեր է։

Շարունակել քայլել դեպի նպատակներդ, բայց ճանապարհին չմոռանալ ապրել, իսկ երջանկությունդ չկապել միայն մեկ մարդու կամ մեկ արդյունքի հետ։

Գուցե հենց սա է հասունությունը՝ կյանքին վստահելու ունակությունը։ Երբ կարողանում ես ներքին խաղաղությամբ ասել. «Այո՛, ես սա շատ եմ ուզում, բայց եթե նույնիսկ չստացվի, ես դրանից պակաս արժեքավոր չեմ դառնա, իսկ կյանքս՝ պակաս ամբողջական»։

Հավանաբար հենց այստեղ է սկսվում իրական ազատությունը.

ցանկանալ՝ առանց կառչելու,

սիրել՝ առանց ինքդ քեզ կորցնելու,

ձգտել՝ առանց սեփական խաղաղությունը զոհելու,

և վստահել՝ նույնիսկ երբ դեռ չգիտես, թե ինչ է բերելու վաղվա օրը»։

Լուսանկարները՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում