Մամուլ

Լեյտենանտ Բենիկ Համբարձումյանը անմահացավ Հադրութում․ այսօր նա կդառնար 27 տարեկան

Լեյտենանտ Բենիկ Համբարձումյանը անմահացավ Հադրութում․ այսօր նա կդառնար 27 տարեկան

Այսօր լեյտենանտ Բենիկ Համբարձումյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 27 տարեկան, գրում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ 

Երևանում Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ՆԳՆ համակարգի անունից ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ոստիկանության լեյտենանտ Բենիկ Համբարձումյանի հիշատակին, շնորհավորել հերոսի երկնային ծնունդը:

Բենիկ Դավթի Համբարձումյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 20-ին Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում: 2014-2016թթ. ծառայել է ՊԲ շարքերում: Նա մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:

2019 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտություն բաժինը: 2020 թվականի սեպտեմբերի 10-ից ծառայության է անցել ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում՝ որպես օպեր լիազոր:

2020 թվականին Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների ժամանակ միացել է ոստիկանության համահավաք գումարտակին և մեկնել առաջնագիծ: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում:

Կիսվել էջում