Մամուլ

47 համարի ավտոբուսի վարորդը՝ մայթով երթևեկելու համար ստացել է խիստ նկատողություն

47 համարի ավտոբուսի վարորդը՝ մայթով երթևեկելու համար ստացել է խիստ նկատողություն

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 47 համարի ավտոբուսի վարորդը, ով վերջերս խցանումից դուրս գալու նպատակով, ուղևորներով լի ավտոբուսը քշել էր մայթով, ստացել է խիստ նկատողություն։

«Հարգելի գործընկերներ,

սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:

Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար»:

Կիսվել էջում