4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարաժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ղազիանթափի նահանգում։
Այս մասին հայտնում է AFAD-ը։
Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են երեւանի ժամանակով՝ 04։42-ին, Նուրդաղի շրջանում։
Օջախի խորությունը կազմում է 7,44 կմ։
Ավերածությունների, տուժածների եւ մարդկային զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։


