40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Վերջին օրերին Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով զովանալ գետերում և ջրանցքներում՝ ռեկորդային շոգի պայմաններում։
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։
Ըստ տեղեկությունների՝ ուժեղ շոգային ալիքը տարածվել է մի շարք եվրոպական երկրներում՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Իսպանիան։
Բարձր ջերմաստիճանների պատճառով խաթարվել է դպրոցների աշխատանքը, փակվել են մի շարք զբոսաշրջային վայրեր, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։
«Meteo France» ծառայության տվյալներով՝ հունիսի 23-ին Ֆրանսիան գրանցել է տարվա ամենաշոգ օրը, երբ երկրի հարավ-արևմուտքում ջերմաստիճանը հասել է 44.3°C-ի։
Միաժամանակ 54 դեպարտամենտներում հայտարարվել է կարմիր տագնապ, ինչը աննախադեպ է համարվում։
Բնակիչները զանգվածաբար փորձում են զովանալ ջրային տարածքներում։
Կառավարության արտակարգ նիստում վարչապետը ջրահեղձության դեպքերը որակել է որպես ծանր ողբերգություն՝ նշելով, որ հունիսի 18-ից ի վեր զոհվել է 40 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։


