Մամուլ

«Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում մեքենա է վնասվել․ օդանավակայանը հրաժարվում է պատասխանատվությունից

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

«Avatr» ավտոմեքենայի սեփականատերը, հունիսի 11-ին ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում գործող վճարովի ավտոկայանատեղիում (պարկինգ) և գործով մեկնել է արտերկիր։

Հունիսի 18-ին քաղաքացին վերադարձել է Հայաստան և հայտնաբերել, որ ավտոմեքենան վնասված է։

Պարզվել է, որ 2-րդ հարկի առաստաղից թափված քարի և գաջի կտորները վնասել են ավտոմեքենայի որոշ հատվածներ։

Մինչդեռ ավտոմեքենան քաղաքացին գնել է 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի սրահից, և երբ այն կայանել է «Զվարթնոց»-ի պարկինգում, գտնվել է անթերի, գործարանային վիճակում։

Հիմա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի ցանկանում, կամ փորձում է օրեր շահելու միջոցով, քաղաքացուն փոխհատուցում չկատարել։ 

zvartnoc
zvartnoc 1
Կիսվեք ձեր էջում