ԺամանցՕգտակար

4 առավոտյան օգտակար սովորույթներ, որոնց մասին չիմանալով՝ մեծ բան եք կորցնում

4 առավոտյան օգտակար սովորույթներ, որոնց մասին չիմանալով՝ մեծ բան եք կորցնում:

Մարդկանց մեծամասնությունը առավոտյան արդնանալուն պես լվացվում են, մաքրում են ատամները, հագնվում են, արագ սնվում են ինչով պատահի և շտապում են գործի, կամ դասի:

Սական առօրյա խառը գործերի մեջ, մարդիկ անտեսում են իրենց օրգանիզմի պահանջները: Կան մի քանի օգտակար սովորույթներ, որոնք անփոխարինելի ազդեցություն ունեն օրգանիզմի վրա և ձեզանից շատ ժամանակ չեն պահանջի:

4 առավոտյան օգտակար սովորույթներ

1. Ականջների մերսում

Մերսելով ականջները, դուք օգնում եք ձեր օրգանիզմին ավելի արագ տեմպերով արթնանալ քնից: Դա բացատրվում է նրանով, որ ականջի վրա առկա են շատ նուրբ նյարդեր և այդ մերսումը բավականին հաճելի է օրգանիզմի համար: Մերսումը կարող եք կատարել արթնանալուց անմիջապես հետո, նույնիսկ երբ դեռ անկողնում եք:

2. Մեկ բաժակ կիտրոնով տաք ջուր

Առավոտյան, դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճը անհապաղ փոխարինեք մեկ բաժակ կիտրոնով տաք ջրի հետ: 

Այն բարելավում է մարսողական համակարգը, շատ օգտակար է լյարդին և աղիներին, հեռացնում է տոքսինները, ամրացնում է իմունային համակարգը և շատ այլ դրական հատկանիշներ ունի: Կիտրոնով տաք ջուրը խմելուց հետո, ցանկալի է սնվել 20-30 րոպե հետո:

3. Մաքրել լեզուն

Այն, որ ամեն օր, 2 անգամ պետք է լվանալ ատամները՝ դա գիտենք բոլորս, դեռ մանկուց: Բայց ոչ պակաս կարևոր է նաև մաքուր պահել լեզուն, քանի որ լեզվի վրա հավագվում են մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք վնասում են ատամները, և դառնում լնդերի տարբեր տեսակի հիվանդությունների պատճառ:

Լեզուն կարող եք մաքրել ատամի ղոզանակով, բայց պետք է զգույշ լինեք, որպեսզի չվնասեք լեզուն:

4. Ուտել մեկ գդալ մեղր

Մեղրը ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, որոնցից առավել օգտար հատկանիշներով կարող է ձեզ ապահովել ամեն օր, եթե առավոտյան ուտեք մեկ գդալ բնական մեղր:

Այն ապահովում է ամբողջ օրվա էներգիան, բարձրացնում է իմունիտետը, կանխում է հազը, և պաշտշանում ու թեթևացնում է այն մարդկան վիճակը, ովքեր ալերգիկ են: Կարող եք նաև, մի գդալ մեղր լուծել ջրի մեջ և խմել, ազդեցությունը նույնն է:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով