Մեղրի օգտակար հատկությունները, որոնք պարտադիր պետք է իմանալ
Մեղրի օգտակար հատկությունները, որոնք պարտադիր պետք է իմանալ։
Մարդիկ այն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է այն անպայման գործածել։
Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։
Մ.թ.ա. 3000 թ գրավոր հուշարձանները վկայում են այն մասին, որ Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը։
Մեղրի օգտակար հատկությունները
Մեղրի ստացման համար հիմնական հումքը ծաղիկների նեկտարն է։
Նեկտարը քաղցր, բուրումնավետ հեղուկ է։ Նեկտարը պարունակում է 50-75% ջուր, 20-24% միաշաքար (մոնոսախարիդ), 13-24% շաքարեղեգ, հանքային նյութեր, սպիտակուցներ, եթերային յուղեր, վիտամիններ։
Մեղուները այցելում են այնպիսի ծաղկաբույսերի, որոնց նեկտարը առանձնանում է շաքարի բարձր պարունակությամբ։
Մեղրի օգտակար հատկությունների մեջ կարևոր դեր ունի ծաղկափոշին։ Դա բույսերի արական սեռական օրգանն է, որը ունի շատ արժեքավոր սննդային և բուժիչ հատկություններ։ Ծաղկափոշին պարունակում է օրգանական նյութերի գրեթե բոլոր հավաքածուն, որը անհրաժեշտ է բույսերին և մարդուն։
Ծաղկափոշում կա մեծ քանակությամբ B, P և այլ տեսակի վիտամիններ, աճի հորմոններ, հակամանրէնային նյութեր, կարոտին։
Մարդու կյանքը կարելի է երկարացնել դիետաների օգնությամբ, որի կազմության մեջ մեղր ու կաթ է մտնում։ Սրբազան «անմահության ըմպելիքի» ամենազորեղ, օրգանիզմը կազդուրող հունական ամբրոսիան հիշեցնող միջոցի բաղադրության մեջ նույնպես մեղր է մտնում։
Պյութագորասն ու պյութագորասականները սնվում էին բացառապես բուսական սննդով և մեղրով։
Նշանավոր բժիշկ, փիլիսոփա էնցիկլոպեդիստ Կլավդիուս Գալը գտնում է, որ այն հանդիսանում է բազմակողմանի բժշկական հատկություններ ունեցող դեղամիջոց։ Նա այն հանձնարարում էր թունավորումների և բերանի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման համար։