Մամուլ

10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը Գինեսի գրքում է գրանցվել

Թալին քաղաքի բնակիչ, 10-ամյա Դավիթ Աբրահամյանը պաշտոնապես համալրել է Գինեսի ռեկորդակիրների շարքերը։

Պատանի մարզիկին հաջողվել է 6,5 կմ/ժ արագությամբ աշխատող վազքուղու վրա, մեկ ոտքի վրա հենված, անընդմեջ կատարել 191 ցատկ։

Ամեն ինչ սկսվել էր ընդամենը մեկ տարի առաջ, երբ Դավիթը սեփական ֆիզիկական մարզվածությունը բարելավելու նպատակով սկսեց հաճախել Թալինում գործող «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոն։

Հենց այստեղ էլ կենտրոնի ղեկավար, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը նկատեց ու կյանքի կոչեց տղայի բացառիկ ունակությունները։

««Հայ-Էմ-Դյուցազնատուն» կենտրոնի մասին լսել էի ընկերներիցս և շատ էի ուզում հաճախել։

Սկզբնական շրջանում եկել էի պարզապես մարզվելու, սակայն ընկեր Ռոմանն ինձ մեծապես ոգեշնչեց ու աջակցեց, որպեսզի կարողանամ սահմանել Գինեսի ռեկորդ, ինչի համար նրանից անչափ շնորհակալ եմ»,- լրագրողների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ պատմեց Գինեսի նորընծա ռեկորդակիր Դավիթը։

Պատանի մարզիկը նաև փաստեց, որ համաշխարհային ռեկորդ սահմանելուց հետո նկատելիորեն փոխվել է հասակակիցների վերաբերմունքն իր հանդեպ. նրանցից շատերն արդեն ցանկություն ունեն ընդգրկվելու «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնում՝ սեփական հաջողությունները կերտելու ակնկալիքով։

«Այս ամենն ինձ հսկայական ոգևորություն է պարգևում, քանի որ քչերին է հաջողվում հասնել Գինեսի ռեկորդի։

10 տարեկան հասակում, անշուշտ, ինձ համար բավականին բարդ էր, մեր առջև դժվարին ու տքնաջան աշխատանք էր դրված, բայց մենք կարողացանք հաղթահարել այն»,- հավելեց Դավիթ Աբրահամյանը։

«Հայ-Էմ» հիմնադրամին կից գործող «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանն իր հերթին մանրամասնեց, որ տվյալ վարժության նախորդ ռեկորդը պատկանում էր 7-ամյա Նարեկ Գլճյանին, և Դավիթն այսօր կարողացել է գերազանցել հենց նրա ցուցանիշը։

«Ինչպես ինքներդ եք նկատում, երեխաների միջև ձևավորվել է առողջ մրցակցություն, ինչը չափազանց կարևոր գործոն է։ Նրանք ձգտում են ավելի շատ մարզվել, հասնել բարձր արդյունքների ու նոր նշաձողեր նվաճել։

Եթե Դավիթն այսօր չշրջանցեր Նարեկի արդյունքը, ապա Նարեկն այլևս նոր նվաճումների հասնելու խթան չէր ունենա։ Հենց այսպիսի առողջ մրցակցային միջավայրն է մեզ

Կիսվեք ձեր էջում