Բժշկական կենտրոնի սառնարանում հայտնաբերվել է 5 մարդկային գլուխ
Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկի սառնարանային խցիկում իրավապահները հայտնաբերել են հինգ մարդկային գլուխ։
Ինչպես հայտնում է «112» տելեգրամյան ալիքը, այս սարսռազդու գտածոն ի հայտ է եկել Սուզդալսկայա փողոցում գտնվող բազմամասնագիտական մորֆոլոգիական կենտրոնում իրականացված քննչական գործողությունների ընթացքում։
Պլաստիկ տոպրակների մեջ տեղավորված մարդկային գլուխները պահվում էին սառցարանում։
Ներկայումս դրանք արդեն առգրավվել են և տեղափոխվել դիահերձարան՝ անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ անցկացնելու նպատակով։
Հատկանշական է, որ այս քննչական միջոցառումներն իրականացվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով Սանկտ Պետերբուրգում հարուցված քրեական գործի շրջանակներում։


