Մամուլ

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը նշանադրվել է․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը նշանադրվել է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը վերջերս նշանադրվել է նույն իշխանական խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի օգնականի՝ Ռոման Տերտերյանի հետ:

Վերջինը նախկինում ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովի օգնականն էր:

Հատկանշական է, որ Մարիամ Պողոսյանը ևս նախկինում եղել է պատգամավորի օգնական. նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականն էր և այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ:

Մեր տեղեկություններով՝ Մարիամ Պողոսյանը և Ռոման Տերտերյանը բավականին երկար ժամանակ է, ինչ ընկերություն էին անում, իսկ վերջերս արդեն նշանադրվել են:

Զույգը մտադիր է այս տարի ամուսնանալ, և երեկ արդեն միասին ծաղիկներ էին խոնարհում մարտի 1-ի զոհերի նորադիր արձանի մոտ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի համարում:

Կիսվել էջում