Մամուլ

Կրակոց Ջրվեժ գյուղում․ գլխուղեղի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա տղամարդ

Կրակոց Ջրվեժ գյուղում․ գլխուղեղի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա տղամարդ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի վնասվածք, կոմա, հրազենային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն է։

Պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից։

krakocner vostikanutyun

Նշված փողոց են օպերատիվորեն ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է արնանման հետքեր, գլխարկ, որը, հավանաբար՝ վիրավորինն է և հանցագործության հետ առնչվող այլ կարևոր իրեր։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ու կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործությոյան գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել էջում