Մամուլ

Քննարկվում է գազի և լույսի սակագների շուրջ գնիջեցումը

Քննարկվում է գազի և լույսի սակագների շուրջ գնիջեցումը։ Bavnews.am-ի տեղեկություններով, վարչապետի աշխատակազմը և կառավարության առընթեր մարմինները քննարկում են «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» հետ սակագների վերանայման հարցը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։

Կառավարության մեր աղբյուրից հետաքրքրվեցինք, արդյոք սպասվում է սակագների իջեցում։

«Սակագների իջեցում սպասվում է, նման նպատակներ, այո, կան, սակայն, թե ինչպես, ինչ ճանապարհներով կկարողանանք անել, դեռ վաղ է ասել։ Մենք պետք է փոքր-ինչ սպասենք, բացի այդ՝ խնդիրը պետք է դիտարկվի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»։

Կիսվել նյութով