Մամուլ

Քիչ առաջ տեղեկություններ հասան, որ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի

Քիչ առաջ տեղեկություններ հասան, որ Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի

Armlur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ առաջիկա երկու օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն հավանականությամբ կկալանավորվի:

Մեր աղբյուրների վկայությամբ վաղը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը:

Ըստ ամենայնի՝ կողմերն արդեն պատշաճ ծանուցվել են եւ վաղը  հետաքրքիր դատավարություն է սպասվում: Նախնական տեղեկություններով, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Նկատենք, որ նա հայտնի է՝ որպես քաղաքական որոշումներ կայացնող դատավոր:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ, եւ իր մեղադրանքը չի ընդունում, ավելին նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի իր պահանջից անմիջապես հետո:

Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները համապետական հանրահավաք են հրավիրել:

Կիսվել նյութով