ՄամուլՏեսանյութ

Պատրաստվում էին գողանալ 40 գլուխ ոչխար, մինչդեռ ոստիկաններն արդեն պատրաստ սպասում էին (տեսանյութ)

Պատրաստվում էին գողանալ 40 գլուխ ոչխար, մինչդեռ ոստիկաններն արդեն պատրաստ սպասում էին (տեսանյութ)

Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սեպտեմբերի 19-ին մի քանի հոգի պատրաստվում են գողանալ 40 գլուխ ոչխար։

Նշված օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողները Կարմիրգյուղ համայնքի հարակից հանդամասից գողությունը կատարելու պահին բռնեցին և կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Կարմիրգյուղի 20, 26 և 63 տարեկան երեք բնակչի։

Ոստիկանությունում նրանք խոստովանել են կատարածը։

Նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով