Մամուլ

Քիչ առաջ «Բարեկամության» մետրոյի մոտակայքում մարդիկ մնացել են վագոններում. ծուխ է լցվել վագոնի մեջ

Քիչ առաջ «Բարեկամության» մետրոյի մոտակայքում մարդիկ մնացել են վագոններում. ծուխ է լցվել վագոնի մեջ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտակայքում գնացքի վագոններից մեկում այսօր ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ վագոնում ծուխ է նկատվել։ 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ վագոնում է եղել նաև մետրոյի աշխատակիցներից մեկը, որն էլ շտկել է իրավիճակը։ Մարդիկ մնացել են այդ վագոնների մեջ Բաղրամյան- Բարեկամություն հատվածում այնքան ժամանակ մինչև հաջորդ գնացքն է եկել օգնության և այդ գնացքին հասցրել է վերջին կանգառ՝ «Բարեկամության» կայարան։

մետրո

ArmLur.am-ը կապ հաստատեց Կ․ Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել։ Ի պատասխան մեր հարցման, հայտնեցին․

«20:50-ին «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի՝ միջանկյալ վագոնում, տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։Այս պահին երթևեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։»։

Կիսվել նյութով