Մամուլ

«Եկեք թողնենք այդ հարցը». Քոչարյանը՝ Պոզներին

«Եկեք թողնենք այդ հարցը». Քոչարյանը՝ Պոզներին

Վլադիմիր Պոզները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը սկսեց հարցով, թե հանդիպե՞լ է Պուտինի հետ՝ հաշվի առնելով, որ նրանք ընկերներ են, Քոչարյանը պատասխանեց, որ չեն հանդիպել։

«Չեք հանդիպել, և ոչինչ չեք քննարկել»,- ասաց Պոզները, Քոչարյանն ի պատասխան էլի ավելացրեց՝ «Եվ ոչինչ չեք քննարկել»,- Քոչարյանը ժպտաց, և չհամաձայնեց, որ ոչինչ չեն քննարկել, ապա ավելացրեց՝ «Եկեք թողնենք այդ հարցը»:

Քոչարյանը նշեց, որ մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև ԱՄՆ-ին, ինչպես նաև շատ շատերին:

pozner kocharyan

«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում:

Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Քոչարյանը:

Կիսվել էջում