ՄամուլՏեսանյութ

Քանի դեռ Էրիկ Ալեքսանյանը ներողություն չի խնդրել Արմեն Գրիգորյանի ընտանիքից, էս խնդիրը լուծում չի ունենալու. Ռուբեն Մելիքյան

Քանի դեռ Էրիկ Ալեքսանյանը ներողություն չի խնդրել Արմեն Գրիգորյանի ընտանիքից, էս խնդիրը լուծում չի ունենալու. Ռուբեն Մելիքյան

Դատարանում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի ու օրերս կալանքից ազատ արձակված բլոգեր Միկա Բադալյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջև ֆեյսբուքյան բանավեճ է ծավալվել:

Համացանցում նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում: Էրիկին մեղադրում են, թե ինչու է գովերգել Արմեն Գրիգորյանի նկատմամբ ժամանակին կալանավորման որոշում կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանին` գրելով, թե դատավորը գտնվեց իր բարձունքում:

Էրիկ Ալեքսանյանն էլ իր հարցազրույցներից մեկում անուղղակի կերպով ակնարկել էր, որ Արմեն Գրիգորյանի կալանքի տակ մնալու և դատարանում մահանալու մեջ մեղքի բաժին ունի նաև իր փաստաբանը, որը դատավորին չի տեղեկացրել իր պաշտպանյալի առողջական խնդիրների մասին:

armen grigoryan dataran

Այս վեճը գնալով ծավալվեց ու լրջացավ, ուստի երեկ երեկոյան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց, որտեղ ինքը մանրամասն խոսում է այս դեպքից, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշումներից, ինչպես նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վարքից, դատավորին գովերգող նրա գրառման շուրջ բարձրացած աղմուկից նշելով, որ «քանի դեռ Էրիկ Ալեքսանյանը ներողություն չի խնդրել Արմեն Գրիգորյանի ընտանիքից, էս խնդիրը լուծում չի ունենալու»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով