«Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը կասեցվել է
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը:
Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը:
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։
Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ»,- ասված է հաղորդագրության մեջ:



