Մամուլ

Քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ

Քաղաքացին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ

Այս մասին տեղեկանում ենք Երևանի Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից։

Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք. քաղաքացի Բ. Ա. ծնված 1996 թվականին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։

Կիսվել էջում