Մամուլ

Փրկարարները բռնել են 2 շահմար, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք

Փրկարարները բռնել են 2 շահմար, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք

Նոյեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Արզնի գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

Կիսվել էջում