Ազատ խոսք

«Փաշինյանն իր քայլերը հարմարեցնում է նախկին իշխանությունների բանդայի բարբաջանքներին». Ճաղարյան

«Փաշինյանն իր քայլերը հարմարեցնում է նախկին իշխանությունների բանդայի բարբաջանքներին»:

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս տպավորությունս վաղուց է արմատավորվել, իսկ այսօր ուղղակի «աղաղակեց»։

Իսկ տպավորությունս սա է. Նիկոլ Փաշինյանն իր տեսակետներն ու քայլերը հարմարեցնում է նախկին իշխանությունների բանդայի բլթոցներին ու բարբաջանքներին։

20 տարի Հայաստանի քաղաքացիներին կողոպտած, սպանած, նվաստացրած, խոշտանգած հանցագործները վարչապետի առավոտվա ելույթն ընդունեցին ոռնոցներով, թե բա՝ տեսա՞ք, ժողովրդին է մեղադրում, մեր պաշտելի ժողովրդին…

Ու մեկ էլ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ դե չէէէէէէէէ, ես մեր քաղաքացիներին չեմ մեղադրում, մեր քաղաքացիներին ո՞նց կարելի է մեղադրել։

Կարելի՛ է, պարոն վարչապետ․ Որովհետև ես էլ եմ քաղաքացի, որ առաջին օրից ենթարկվում եմ պարետատան ցուցումներին, քաղաքացի է նաև «բժշկուհի» Մարինա Խաչատրյանը, որ այդ նույն առաջին օրից բարբաջում է, թե ոչ մի կորոնավիրուս էլ չկա, քաղաքացիներ են նաև չիպավորման մասին զառանցողները, քաղաքացիներ են նաև «ես դիմակ դնող տղա չեմ, ես դիմակ դնող կնիկ չեմ» հոխորտացողները, քաղաքացիներ են հարսանիքներ անողները ու կեսգիշերային հրավառություններ կազմակերպողները…

Եվ այս բոլոր քաղաքացիները վարակում են միմյանց ու վարակում են կարգապահ քաղաքացիներին։

Կասե՞ք, թե ինչի չեք մեղադրում իրենց։ Որովհետև նախկին դահիճներն ու սրանց լափակերները մեկ էլ անսպասելի սկսել են թունդ սիրե՞լ Հայաստանի քաղաքացիներին։

Եթե ձեր «ուղեցույցը» ամեն գնով իշխանությունը վերազավթելու մտադրություն ունեցող տականքներն են, վա՛յ մեզ։((( Ես ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՄ բոլոր տգետներին ու բութ արարածներին, և թող որևէ մեկը համարձակվի մեղադրել ինձ դրա համար»։

Կիսվել էջում