Մամուլ

Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից. ֆոտո

Auroranews.am-ը գրում է. Օգտատերերն այսօր պարբերաբար տեղեկացնում են տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին:

Նախ, շատերը արձանագրում են, որ ավտոբուսները և տրոլեյբուսները երթևեկում են ամառային անվադողերով ու քաղաքապետարանի պարզաբանումը ամենևին էլ չի փարատում քաղաքացիների մտահոգությունները:

Առավոտյան Իսակովի պողոտայում ձի էր, ըստ ամենայնի, վրաերթի ենթարկվել, թեև ՆԳՆ-ից չեն շտապում կատարվածը որակել վրաերթ:

Եվ ահա քիչ առաջ օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել ու գրել հերթական միջադեպի մասին.

“Հենց նոր Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից”:

Ձմեռը, ինչպես ասում են, անսպասելի եկավ…..

avtobus ak trav
Կիսվել էջում