Մամուլ

Տեղի է ունեցել այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը

Տեղի է ունեցել այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը

Այսօր տեղի ունեցավ այրվածքներ ստացած զինծառայող Պալյան Պողոսյանի հոգեհանգիստը։

Պալյանը հողին հանձնվեց 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված ազատանցի զինվորների կողքին` Ազատանի զինվորական պանթեոնում։

palyan poghosyan

Նշենք, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Պալյան Պողոսյանը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղից էր, անցյալ տարի էր զորակոչվել, տան միակ արու զավակն էր, ծնողները ևս երկու դուստր ունեն։

Կիսվել նյութով