Մամուլ

Տեղեկությունը նախաքննական գաղտնիք է. ՊԵԿ-ը՝ Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Տեղեկությունը նախաքննական գաղտնիք է. ՊԵԿ-ը՝ Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Ժամեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Շահգելդյանի նկատմամբ հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի ձեռնարկատիրությունը):

«Հայկական ժամանակ»-ին ՀՀ ոստիկանությունից ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով տեղեկությունը՝ հայտնեցին հետախուզումը նախաքննական մարմինն է հայտարարում՝ հորդորելով դիմել ՊԵԿ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ տեղեկություններ չեն կարող տրամադրել, քանի որ դրանք նախաքաննական գաղտնիք են համարվում:

Սոնա Շահգելդյան

«Ձեր կողմից պահանջված տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, որոնք ենթակա չեն տրամադրման»,- մասնավորապես նշեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես արդեն հայտնել ենք, շրջանառվող լուրերին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև երգչուհին՝ ըստ էության նույնպես չհերքելով դրանք:

Նա գրել է, որ ինչ ասես անում են շատերը, չեն հետախուզում: «Մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել: Աստծուց վախեցեք»,- գրել է Սոնա Շահգելդյանը և հավելել, որ չգիտեն ինչ անել, հիմա էլ ընկել են իր հետևից:

Կիսվել էջում