ՄամուլՏեսանյութ

«Տաքսու վարորդին իջեցրին, հիմա ասում են՝ դու գնա»․ քաղաքացին դժգոհում է (Տեսանյութ)

«Տաքսու վարորդին իջեցրին, հիմա ասում են՝ դու գնա»․ քաղաքացին դժգոհում է (Տեսանյութ)

Կենտրոն վարչական շրջանում ոստիկանական ռեյդերը շարունակվում են։ Քաղաքացիները դժգոհում են, որ խոչընդոտվում է իրենց ազատությունն ու երթևեկության իրավունքը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Մալաթիա-Սեբաստիա և մի քանի վարչական շրջաններում ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում: Ոստիկանները կանգանցնում են մեքենաները և խուզարկում:

Ոստիկանությունը ստուգում է մեքենաների բեռնախցիկները, սրահը։ Քաղաքացիներից մեկն էլ դժգոհում էր, որ իր իրավունքներն է այսպես ոտնահարվում։

«Ես՝ ընտանիքով, վեշերով, երկու փոքր երեխայով, գնում էի հայրական տուն, կանգնացրեցին մեքենայի վարորդի մոտից, ինչ-որ առարկա հայտնաբերեցին, տենց էլ չհասկացա ճիշտն ասած։ Հիմա ինձ ասում են դու գնա։ Ես այստեղ, էս խցանման մեջ ոչ մի հնարավորություն չունեմ այլ մեքենա գտնելու»։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում