Աշխարհ

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում Հայաստանից

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում Հայաստանից

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել.

«Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։

Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։

imedi

ტექნიკური შეცდომის გამო, ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური ბოდიშს იხდის„ქრონიკის“ 20:00-საათიან გამოშვებაში, დაშვებული იყო შეცდომა, კერძოდ, სიუჟეტის – „ქართული მაწონი „მაცუნის“ წინააღმდეგ“ წარდგენისას, გამოყენებულ ფოტოზე წარწერა არ ასახავს ორიგინალს.ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური განმარტავს, რომ ეს იყო ტექნიკური შეცდომა – წუხილს გამოთქვამს და ბოდიშს იხდის დაშვებული შეცდომის გამო.სიუჟეტის ეს ნაწილი, ამოღებული იქნება ჰოლდინგის ყველა სოციალური პლატფორმიდან.

«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։

Կիսվել նյութով