ՄամուլՏեսանյութ

Վստահեցնում եմ, որ մարզերում, այդ թվում Սյունիքում ՔՊ-ն ավելի շատ ձայն է հավաքելու, քան՝ Երևանում. Ալեն Սիմոնյան

Վստահեցնում եմ, որ մարզերում, այդ թվում Սյունիքում ՔՊ-ն ավելի շատ ձայն է հավաքելու, քան՝ Երևանում. Ալեն Սիմոնյան

Այն տգեղ տրամաբանությունը, որը պատերազմից այս կողմ անբարոյական մարդիկ փորձեցին շահարկել իրենց նեղ անձնական շահերի համար՝ փորձելով ներկայացնել, թե Սևանը, Սյունիքը, Տավուշը տալիս ենք թշնամուն, էս 5 ամիս է տալիս ենք, չենք կարողանում տանք, եկեք ջենթլմենական պայմանավորվածության գանք, որ մենք մեր երկրի սահմանները չենք շհարկելու քաղաքական նպատակներով: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մենք Սյունիքի մարզից եւ Հայաստանի տարածքից որեւէ սանտիմետր որեւէ մեկին չենք զիջել: Եթե դա ձեզ չի բավարարում, կարող եք վերցնել 2010-ին ընդունված տարածքային բաժանման մասին օրենքը  եւ նայել՝ կա՞ նման բան, թե ոչ: Ու վերջացնենք այս խոսակցությունը, որովհետեւ մարդիկ արդեն զզվել են»,-ասաց նա:

Քննադատությանը, թե հեռվից հեշտ է խոսել, թող իշխող ուժի ներկայացուցիչները գնան ապրեն սահմանապահ գյուղերում, տեսնեն ինչ է կատարվում այնտեղ, հետո միայն տեսակետ հայտնեն, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա շտ արդարացվծ մոտեցում է, որովհետեւ երբ դուրս ես գալիս Երեւանի կենտրոն, որտեղ ապրում են նախկին իշխանության ներկայացուցիչներ, որտեղ մարդիկ հարստանալով տներ են գնել, լրիվ ուրիշ տպվորություն է:

nikol pashinyan alen simonyan

Տպավորություն է, որ երկիրը քանդվում է, տպավորություն է, որ վարչապետին, իշխող ուժին բոլորն ատում են: Բայց երբ գնում ես մարզեր, մարդիկ, որոնք ռեալ տեսնում են, թե իշխանությունն այս երեք տարվա ընթացքում ինչ է արել, մեկ այլ պատկերի ես ականատես լինում:

Եկեք հիշենք այս օրը, երբ ընտրությունների տվյալները լինեն, կտեսնեք, թե ինչ պատկեր կլինի Երեւանի կենտրոնում, ինչ պատկեր կլինի մարզերում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մարզերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է հավաքելու մարզերում, այո, նաեւ Սյունիքում, քան՝ Երեւանի կենտրոնում»,-ասել է նա:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում