«Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու թեմային
Նախօրեին հայտնել էինք, որ ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին կալանավորելու համար։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝ հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել է քննիչի կողմից երկամսյա կալանքի միջնորդությունը, սակայն խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր
SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանը և հայտնել, որ Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձը անհիմն հրել էր։
Տեղում Գ․ Թարջումանյանը հայտնել էր, որ իրեն հրել էին ժամը 00:30-ի սահմաններում և նրա ահազանգի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Թարջումանյանը բլոգեր «Գեորգիքս»-ն է։
Բլոգերն անդրադարձել է թեմային՝ հրապարակելով տեսանյութ, նա կից գրել է․
«Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթա»։
Տեսանյութը՝ ստորև․


