ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հեռացված ա արդեն․ Շմայս (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հեռացված ա արդեն․ Շմայս (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Այսօր Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով ընթացող հերթական դատական նիստին դատարանի բակում իր աջակցությունն էր հայտնում նաև ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը։ Նա, ի աջակցությւոն երրորդ նախագահի, ասաց․ «Ինքը իմ հավերժ նախագահն ա»։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը դահլիճ մտնելուց առաջ հայտարարեց, որ ինքն իր պայքարի խրամատը չի լքելու, այդ պայքարն ինչպե՞ս է պատկերացնում ինքը, Մովսիսյանն ասաց․ «Ոնց ասել ա, տենց էլ կա և շարունակելու ա պայքարել։ Մի ճանապարհ ունենք՝ Սերժ Սարգսյանի հետ մինչև վերջ գնալ»։

serj sargsyan

-Բայց Նիկոլ Փաշինյանն առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների։

-Էդ ո՞վ ա։

-Այն, որ Դուք ասում էիք՝ ինքը «վերբովկա» եղած է և խաբելու է մարդկանց, ինքը։

-Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել։

-Իսկ ինչ-որ ինֆորմացիա՞ ունեիք, որ Փաշինյանը «վերբովկա» եղած է և խաբելու է մարդկանց։

-Գնացեք հետ տվեք վիդեոն, կնայեք, կհասկանաք, որ ճիշտ եմ ասել։

-Իսկ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար ի՞նչ գործողությունների եք դիմելու։

-Ինքը հեռացված ա արդեն։

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյությում

Կիսվել էջում