Նայեք՝ ով է հայտնի տաքսիստ Արմանի կինը՝ Ռուզանը, ում «զախոդ» էր արել Մոսկվայի Կարոն․ նոր բացահայտումներ
Համացանցում տարածվել է հայտնի «Տաքսիստ Արմանի»՝ Արման Գալստյանի կնոջ՝ Ռուզանի լուսանկարը, որը հայտնվել է քննարկումների կենտրոնում՝ նրա ամուսնու հրապարակած պատմությունների ֆոնին։
Ինչպես արդեն հայտնել էինք, հայտնի «Տաքսիստ Արմանը»՝ Արման Գալստյանը, նստացույց է սկսել՝ ներկայացնելով իր և ընտանիքի հետ վերջին տարիներին տեղի ունեցած միջադեպերի մասին։ Նա պնդում է, որ կնոջն ու երեխաներին իր կամքին հակառակ երկրից դուրս են տարել, և հայտարարում է, որ շարունակելու է նստացույցը մինչև նրանց վերադարձը։
Արման Գալստյանի խոսքով՝ պատմությունը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ ոստիկանները եկել են կնոջ հայրական տուն և իրեն ու կնոջը հրավիրել բաժին։ Նա պատմել է նաև 2023 թվականին Կարապետ Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի, վերջինիս կողմից կնոջն ուղղված հաղորդագրությունների, ենթադրյալ շանտաժի և դրանից հետո ընտանիքում առաջացած խնդիրների մասին։
Տաքսիստ Արմանը պնդում է, որ ինքը կնոջը չի հարվածել, մինչդեռ կինը դանակով հարվածել է իրեն, ապա հաղորդում ներկայացրել իր դեմ, ինչի հետևանքով ինքը ձերբակալվել է։
Նրա խոսքով՝ այդ ընթացքում երեխաները շուրջ հինգ ժամ մնացել են առանց խնամքի, իսկ ոստիկանությունից դուրս գալուց հետո ինքն իմացել է, որ կինն ու երեխաները տեղափոխվել են կանանց աջակցության կենտրոն։
Արման Գալստյանը նաև պատմել է, թե ինչ հանգամանքներում է, իր պնդմամբ, Մոսկվայի Կարոն ծանոթացել իր կնոջ՝ Ռուզանի հետ և փորձել կապ հաստատել նրա հետ։ Ներկայացնելով իր վարկածը՝ նա հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել պայքարը մինչև ընտանիքի վերադարձը։



