Մամուլ

Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան

Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան

Մոտավորապես մեկ ժամ առաջ Վերին Շորժայում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին փոխանցում է Ազատագրում ֆեյսբուքյան էջը։

«Նոյեմբերի 14-ից Վերին Շորժայի հատվածում գտնվում է թշնամու խոցված տեխնիկան, իսկ Ջերմուկում կա հայկական բանակի տեխնիկայից։

Վերին Շորժա

Այսօր պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեխնիկայի փոխանակման վերաբերյալ։ Ադրբեջանի ԶՈՒ-ն ավելի վաղ իր խոցված տեխնիկան տարհանելու համար նոր տեխնիկա է մոտեցրել, սակայն այդ պահին տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս Ջերմուկում տարհանել հայկական տեխնիկան:

Ադրբեջանական կողմի նման սադրիչ գործողությունների արդյունքը եղավ Վերին Շորժայում տեղի ունեցած փոխհրաձգությունը։ Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական ԶՈՒ-ն ոչ միայն չի կարողացել տարհանել խոցված տեխնիկան, այլև կորցրել է տարհանման համար նախատեսվածը»:

Կիսվել նյութով