Մամուլ

Վերին Շորժայում զոհված զինծառայողը՝ ՀՅԴ Յուրա Խուրշուդյանի որդին է

Վերին Շորժայում զոհված զինծառայողը՝ ՀՅԴ Յուրա Խուրշուդյանի որդին է

Վերին Շորժայում զոհված զինծառայողը 2 անչափահաս երեխաների հայր է։ Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր:

զինվորներ

Նշենք, որ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Կիսվել նյութով