«Վեճը կանխեցինք, հետո դուրս եկանք, տեսանք՝ ասֆալտին պառկած». ականատեսը՝ Գյումրու դեպքի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 26-ամյա և 57-ամյա Գյումրի քաղաքի երկու բնակիչ:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են՝ մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանություն է ծագել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։
Ծեծկռտուքի ընթացքում 64-ամյա հարևանը դանակով հարվածներ է հասցրել 57-ամյա տղամարդուն և նրա 26-ամյա որդուն։
Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
Ոստիկանության ծառայողները կարճ ժամանակում հայտնաբերել և ձերբակալել են 64-ամյա տղամարդուն։ Նշենք, որ մահացած Մ․ Սիմոնյանը մասնագիտությամբ բժիշկ էր։
Ականատեսները մանրամասներ են հայտնել միջադեպից։ Նրանց խոսքով՝ երեկ առավոտյան լսել են ձայներ և վիճաբանության ձայն։
Դուրս են եկել և տեսել, որ հարևանների միջև վիճաբանություն է, ինչից հետո փորձել են միջամտել և հանգստացնել նրանց։ Որոշ ժամանակ անց վիճաբանությունը դադարել է, և նրանք չեն մտածել, որ այն կարող է կրկին շարունակվել։
Ականատեսներից մեկի խոսքով՝ մոտ 5-6 ժամ անց վիճաբանությունը կրկին սկսվել է, սակայն այդ պահին նա այնտեղ չեն եղել և մանրամասներին տեղյակ չեն։
Հարևանները նշել են, որ ընտանիքը շատ լավ և կարգապահ ընտանիք է։ Նրանց խոսքով՝ ընտանիքի անդամները լավ մարդիկ են, իսկ տղան՝ շատ լավ մարդ։
Նրանք հավելել են, որ ընտանիքի հետ կապված որևէ խնդիր երբևէ չեն նկատել։
Տեսանյութը ստորև․


