ՄամուլՏեսանյութ

Վարչապետն անդրադարձել է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրգործին (Տեսանյութ)

Վարչապետն անդրադարձել է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրգործին

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործին.

«Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարողանում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ:

Փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում