ՄամուլՏեսանյութ

Վարչապետին զգուշացնում եմ՝ քո կյանքին վտանգ է սպառնում․ Ստեփան Գրիգորյան (Տեսանյութ)

Վարչապետին զգուշացնում եմ՝ քո կյանքին վտանգ է սպառնում․ Ստեփան Գրիգորյան (Տեսանյութ)

1in.am-ը գրում է․ Վարկածները տարբեր են, թե ինչը ստիպեց բարձրաստիճան զինվորականներին՝ միջամտել քաղաքական պրոցեսներին: Եղավ հայտարարություն, որ նախկին նախագահներից մեկը ուղղակիորեն ցուցում է տվել:

Կա նաև վարկած, որ գեներալիտետի մի մասը դժգոհ է և՛ պատերազմի արդյունքից, և՛ Հայաստանի կառավարումից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ինչ արդարացում էլ բերեն, անընդունելի է զինվորականների այդ քայլը: Մեր ռազմական գործիչները, բանակի, գլխավոր շտաբի ղեկավարները պետք է առավելագույնս չեզոք գտնվեն Հայաստանի ներսում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ, դա է պահանջում և՛ Սահմանադրությունը, և՛ տրամաբանությունը»- նշեց քաղաքագետը:

«Ո՞ր երկրում է ռազմական խունտան եկել իշխանության, և այդ երկիրը մի լավ բան է ստացել, չկա այդպիսի օրինակ, այդպիսի երկրները զարգացումից հետ են ընկել տասնյակ տարիներով: Զինվորականների մուտքը քաղաքականություն, միշտ խնդիրներ է առաջացնում»,- նշեց Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյան

Նրա դիտարկմամբ՝ եթե ԳՇ-ն նպատակ ուներ ուշադրություն դարձնել բանակի խնդիրների վրա, մասամբ դա ազդեց, այնուամենայնիվ, բացասական ազդեցությունն ավելի մեծ է, և ծայրահեղ ընդդիմությունը դա շահարկում է. սադրանքներ, հայհոյանքներ և ուղղակի սպառնալիքներ են հնչեցնում նրանց հասցեին, ովքեր իրենց հետ համաձայն չեն:

«Նախկիններն ուզում են իշխանության գալ, բայց հասկանում են, որ ընտրություններով չեն կարող գալ, և ընտրել են այլ մեթոդներ. ամեն ինչ կարող է լինել… Լարվածությունը շատ մեծ է, նախկինները փորձ ունեն, փորձում են արհեստականորեն լարվածությունը ձգել՝ չհարգելով խաղի կանոնները: Բայց նրանք չեն հասկանում, որ եթե այդ լարվածությունը երկար տևի, առանձին խմբեր, որոնք հնարավոր է ո՛չ իրենց հետ կապ ունենան, ո՛չ իշխանության հետ, կարող են գնալ ուժային քայլերի:

Այդ առումով ես ուզում եմ զգուշացնել վարչապետին, նրա կյանքին վտանգ է սպառնում: Եվ այդ վտանգը կարող է քաղաքական դաշտից չլինել: Ամեն ինչ կարող է լինել, պետք է զգուշանալ:

Նախկինները իզուր են այդպիսի վարքագիծ դրսևորում, որովհետև կարող է նաև քայլեր լինեն իրենց նկատմամբ: Մեկը կարող է գժվել ու ինչ-որ քայլ անել: Մեզ դա պետք չէ»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով