Օգտակար

Վարժություն, որը մեկընդմիշտ կազատի ձեզ ողնաշարի ստորին հատվածի ցավերից

Վարժություն, որը մեկընդմիշտ կազատի ձեզ ողնաշարի ստորին հատվածի ցավերից։

Երաստանի նյարդը մեր օրգանիզմի ամենաերկար և ամենակարևոր նյարդերից մեկն է։ Այն սկսվում է ողնաշարի ստորին հատվածում և ձգվում է մինչև ոտնաթաթերը։ Դրա առանձին ճյուղերը հասնում են նույնիսկ մինչև ձեռքերի մատների ծայրերը։

Եթե այս նյարդը որևէ կերպ ճնշվում է, ապա ողնաշարի ստորին հատվածում չափազանց ուժեղ ցավեր են առաջանում։ Առավել հաճախ այդ խնդիրն առաջանում է 35-50 տարեկան մարդկանց մոտ։

Առավել ծանր դեպքերում ցավն ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ և հոդացավերով։ Չափազանց կարևոր է ճիշտ ժամանակին այս խնդրով զբաղվել, քանի որ նման շեղման հասցրած վնասը կարող է անշտկելի դառնալ։

Վարժություն «թիթեռնիկ»

Վարժություն

Նստեք հատակին և ոտքերը միմյանց կպցրած դիրքի բերեք, ինչպես ցուցադրված է նկարում։

Ձեռքերի օգնությամբ միացրեք ոտնաթաթերը, ինչից հետո դրանք հնարավորինս մոտեցրեք մարմնին։

Հիմա թուլացրեք ծնկները և դրանք ձգեք դեպի հատակը. կողքից այս վարժությունը նմանվում է թիթեռի թևերի շարժումին, այդ պատճառով էլ կոչվում է թիթեռնիկ։

Սկսեք այս վարժությունը կատարել ամեն օր, 30-60 վայրկյան։ Ընթացքում հիշեք ճիշտ ու հանգիստ շնչառության մասին։

Բացի ողնաշարի հետ խնդրի լուծումից՝ այն օգնում է կարգավորել երիկամների աշխատանքը և կանխում է ռադիկուլիտի և մի շարք այլ շեղվածքների առաջացումը։ Եթե այսպես անեք ամեն առավոտյան, ապա ընդամենը 2-3 օրվա ընթացքում կնկատեք վարժության դրական ազդեցությունը Ձեր մարմնի վրա։

Կիսվել նյութով