Մամուլ

Վանեցյանին շնորհավորում են վոթսապով կամ վայբերով, որ Նիկոլը չիմանա

Վանեցյանին շնորհավորում են վոթսապով կամ վայբերով, որ Նիկոլը չիմանա

Hraparak.am-ը գրում է․ Այսօր հրապարակվեց բարի լուրը, որ Արթուր Վանեցյանը երրորդ զավակն է ունեցել՝ հասուն տղաներից հետո, ծնվել է դուստր։ Շատերն ուրախացան՝ հայ մանկիկ է ծնվել, շնորհավորեցին, բարեմաղթանքներ հղեցին։

Բայց քանի որ իշխանական շրջանակների համար Արթուր Վանեցյանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարված եւ նրա հետ շփումը Նիկոլ Փաշինյանին դավաճանելուն համազոր քայլ է դիտվում, մարդիկ վախենում են ուղիղ՝ իրենց հեռախոսներից զանգել եւ շնորհավորել աղջկա ծնունդը։

Մանավանդ գիտեն, որ բոլորի հեռախոսները գաղտնալսվում են։ 

Սակայն, այնուամենայնիվ, անգամ այս տոտալ վախի պայմաններում, իշխանության ներկայացուցիչներից Վանեցյանն այսօր հարյուրավոր շնորհավորանքներ է ստացել, բայց գաղտնի կապի միջոցներով՝ վոթսապ, վայբեր, սիգնալ, տելեգրամ կապերով։

Կիսվել նյութով